Նար-Դոս «Մեր թաղը» (ընդհանուր վերլուծություն)

Կարդալով Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի երեք պատմվածք՝ «Ինչ պատահեց հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սև փողերի տոկոսը» և «Ադամամութին»,  պարզ պատկերացում կազմեցի իր ժամանակաների ջավախահայության խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնք ունենում էին վատ հանգուցալուծումներ։ Հեղինակը մի քանի տողերով կարողացել է ներկայացնել իր թաղի ժողովրդի ապրելակերպն այնպես, որ քեզ թվում է դու այդ ամենը տեսնում ես քո աչքերով: Ամբողջ ստեղծագործության ընդացքում հերոսների հետ միասին ապրում ես նրանց կյանքը, ուրախանում և տխրում նրանց հետ միասին:

Կնոջ կերպարը ամենաարտահայտվածն է ամբողջ ստեղծագործության մեջ։ Նար-Դոսը այս ստեղծագործությունների միջոցով կարողացել է ցույց տալ կնոջ ֆիզիկապես թույլ և անպաշտպան լինելը, բայց հոգու հզորթույունն ու անկոտրունությունը։ Կինը չնայած իր ապրելու վատ պայմաններին, ճնշված լինելուն կարողացել է երեխաներ ունենալ և մեծացնել նրանց։ Ճիշտ է «Ադամամութին» նովելի վերջում մայրը խեղդամահ է անում նորածնին, բայց դա այն պատճառով էր, որ չէր ցանկանում իր այս երեխան էլ տեսնի այդ դժվարությունները և ամբողջ կյանքում կռիվ տա ապրելու համար։

Այս մարդիկ կորցրել էին իրենց երջանկությունը, քանի որ չունեին բավականաչափ գիտակցություն, որպեսզի կարողանային պահել այն։ Մի ընտանիքում պատճառը աղքատությունն էր, մյուսում՝ինքնահաստատվելու կարիքը և ինչու չէ նաև պարապությունը։ Շատ հավանական է, որ նրանք ունենային ավելի բարվոք կյանք, լինեին երջանիկ, եթե լինեին կրթված:

Շատ զարմանալի այն, որ Նար-Դոսը ապրած լինելով այսպի անառողջ միջավայրում՝ կարողանում է դառնալ շատերի կողմից սիրված գրող, և ամենակարևորը գիտակից մարդ, ով տեսնում էր այս խնդիրները և փորձում լուծում տալ նրանց:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.